Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արցախի խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Արցախի խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը
14.06.2018 | 13:28

Ազգային ժողովում հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին եւ խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի եւ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարեւորել են երկրի կայունության եւ անվտանգության պահպանումը եւ ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին:

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ